«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վստահ եմ`տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով. Խաչատրյան

06/11/2020

9 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նկատմամբ մենք ունենք առնվազն 0.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժմանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը;

«Վստահ եմ, որ տարին կավարտենք ավելի բարձր ցուցանիշով, որովհետև չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի հետ կապված վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա նկատմամբ էապես բարձր են եղել: Իսկ չորրորդ եռամսյակի մշակաբույսերից գյուղատնտեսության բնագավառում խողողը շատ մեծ տեսակարար կշիռ ունի: Համապատասխանաբար, կարծում եմ, որ մենք կունենանք բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի»,- ասաց նախարարը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան,  1Lurer.am