«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Եվս մեկ սահմռկեցուցիչ ավտովթար՝ Թուրքիայում․ բեռնատարը մխրճվել է սրճարանի մեջ

21/08/2022

Այսօր Թուրքիայում ևս մեկ խոշոր վթար է տեղի ունեցել։ Մարդին նահանգում խափանվել են բեռնատարի արգելակները։

Բեռնատարը բախվել է երկու մեքենայի, ապա մխրճվել սրճարանի մեջ, որտեղ մարդիկ են եղել.

Նախնական տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, ևս 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից 8-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 

Ավելի վաղ Տրապիզոնում ավտոբուսի վթարի հետևանքով 23 մարդ էր տուժել, ադ թվում՝ զբոսաշրջիկներ, իսկ Գազիանթեփ նահանգում լրագրողների և շտապօգնության մեքենայով ավտոբուսի վթարից 16 մարդ մահացել էր, 21-ը՝ վիրավորվել։