«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմի ժամանակ վարչապետի հետ հանդիպման առաջարկներ են եղել, իմ տեղեկությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են. Ալեն Սիմոնյան

28/09/2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի առաջաին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչած հայտարարություններին:

Նա վստահեցրել է, որ դիտել է թե՛ հարցազրույցը, թե՛ մամուլի ասուլիսը:

Հարցին, թե երկու նախագահների դեպքում էլ մտավախություն էր հնչում Հայաստանի՝ մոտ ապագայում հնարավոր վերացման մասին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ նման դիտաարկումները բավարար չափով տեղեկացված չլինելու հետևանք են, թեև Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում այդպես չէր ասի: ՛՛Ռոբերտ Քոչարյանի պարագայում իրականության հետ կապ չունենալը ակնհայտ տեսա՛՛,-նշել է նա:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև կոնսոլիդացիայի վերաբերյալ Քոչարյանի խոսքերին. ՛՛Ցավում եմ, որ, խոսելով կոնսոլիադացիայի մասին, բոլոր հնարավորությունները բաց են թողնում: Նա հստակ չասաց՝ վերադառնալու են ԱԺ, թե ոչ , խուսափեց պատասխանել..: Ասաց՝ մենք դուրս եկանք փողոց, կանխեցինք ինչ-որ փաստաթղթի կնքելը... Ոչ մի փաստաթուղթ չկա, իսկ իրենց գործողությունները կանխում էին միայն մեքենաների շարժը Երևանում, որևէ փաստաթուղթ չկա, իրենք կեղծ հաղթանակ էին...՛՛:

Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է առաջին, երկրորդ, երրորդ նախագահների հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, նա նշել է, որ վարչապետը միշտ էլ հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ: 

՛՛Երբևիցե վարչապետը նման հանդիպման առաջարկ չի մերժել, նույնիսկ պատերազմի ժամանակ հանդիպման առաջարկներ են եղել, Ռոբերտ Քոչարյանը մեկը կամ երկու անգամ մերժել է, մենք երբեք չենք խուսափել... Նախագահների մակարդակով առաջարկ է եղել, ԱՀ նախագահն է  նախաձեռնողը եղել, իմ տեղեկությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են՛՛,-նշել է նա:

Դիտարկմանը, որ Քոչարյանը կարծիք է հնչեցրել այն մասին, որ նոր բանակցողի ընտրությունն է իրավիճակի լուծումը՝ Ալեն Սիմոնյանն արձագանքել է. ՛՛Մեր վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բանակցողին փոփոխելու համար պետք է ժողովուրդը որոշում կայացնի: Ինքը որպես բանակցող է եղել, այսօր ինքը խոսում էր Արցախի դերի մասին և բաց էր թողնում Արցախը բանակցային պրոցեսից դուրս թողնելը, տարբեր բաներ, Մեղրին փոխանակելը... Ինքը չի խոսում դրա մասին...՛՛:

Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, որ Քոչարյանը, այնուամենայնիվ, ասել է, որ եթե լայն կոնսոլիդացիա ապահովող թեկնածու լինի, բոլոր ընդդիմադիր ուժերը կկանգնեն նրա կողքին՝ Սիմոնյանը պատասխանել է. ՛՛Ես դրական առումով զարմացած եմ, իրականությունն այդ մասում ամենառեալ գնահատող հարցազրույցն էր այսօր Ռոբերտ Քոչարյանի: Ինքը գիտակցում է, որ ոչ ինքը, ոչ Սաղաթելյանը որևէ շանս չունեն... Ձևը մեկն է՝ ժողովրդի ընտրությունը...՛՛: