«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանն արտաքսում է Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդի օգնականին

28/12/2020

Ռուսաստանն արտաքսում է Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդի օգնական, փոխգնդապետ Միտկո Բորիսովին՝ ի պատասխան Սոֆիայից ռուս դիվանագետի արտաքսման:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը, համապատասխան որոշմամբ նոտա է հանձնվել Բուլղարիայի դեսպան Ատանաս Կրիստինին, որին արտաքին քաղաքականության գերատեսչություն են կանչել դեկտեմբերի 28-ին:

«Դեկտեմբերի 28-ին Բուլղարիայի դեսպան Կրիստինը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է նախարարության նոտան ռազմական կցորդի օգնականին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին: Այդ աշխատակցին 72 ժամ է տրվել Ռուսաստանի դաշնության տարածքից հեռանալու համար»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ: