«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիեւը քողարկվում է ՄԱԿ-ի բանաձեւերի ներքո

05/11/2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության ներկա թեժացմամբ կյանքի է կոչում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն առանցքային սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ ԱԽ բանաձեւերով, որոնք վերաբերում են հակամարտությանը։ Այս մասին նա հայտարարել է իսպանական EFE լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։ «Մենք արդեն իրականացրել ենք ՄԱԿ ԱԽ բանաձեւերում արձանագրված սկզբունքների մի մասը։ Հիմնական սկզբունքները պահանջել են ադրբեջանական տարածքների ազատագրում։ Հայաստանը չէր ցանկանում դա անել կամովին, ուստիեւ եւ մենք ստիպված էինք հարկադրել»,- ասել է Իլհամ Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ այդ սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ կողմից, սակայն «չեն օգտագործվել ունեցած ողջ գործիքակազմը, որպեսզի Հայաստանի վրա ճնշում գործադրվի եւ ազատագրվեն տարածքները»։