«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք ձեռնարկատերերը Սաուդյան Արաբիային կոչ են արել միջոցներ ձեռնարկել առեւտրի խնդիրները լուծելու համար

10/10/2020

Թուրքիայի բիզնեսի ղեկավարները Սաուդյան Արաբիային կոչ են արել միջոցներ ձեռնարկել երկրների միջեւ առեւտրային կապերը բարելավելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Երկու երկրների միջեւ առեւտրի արգելափակման ցանկացած պաշտոնական կամ ոչ պաշտոնական նախաձեռնություն բացասական հետեւանքներ կունենա մեր առեւտրային հարաբերությունների համար եւ վնաս կհասցնի երկու երկրների տնտեսություններին»,- նշվում է թուրք գործարարների համատեղ հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի կառավարությունն ասել է, որ իրենք ոչ մի սահմանափակում չեն դրել թուրքական ապրանքների վրա:

Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի Առեւտրի պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ»:

Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն է դիտարկվում՝ արտաքին քաղաքականության եւ իսլամիստական քաղաքական խմբերի նկատմամբ վերաբերմունքի շուրջ տարաձայնությունների հետ կապված: Լարվածությունն ավելի է մեծացել 2018-ին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո: