«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

The Economist. Ժողովրդավարական երկրների ցանկում Թուրքիան վատ արդյունք ունի

03/02/2023

Նշանավոր բրիտանական «The Economist» պարբերականի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ժողովրդավարական երկրների ցանկում, որում ներառված է 167 երկիր, Թուրքիան զբաղեցնում է 103-րդ տեղը։ Առաջին տեղում է հայտնվել Նորվեգիան։

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել 5 այնպիսի կարևոր կետեր, ինչպիսիք են օրինակ՝ տվյալ երկրի ընտրական համակարգը, կառավարական կազմը, քաղաքական մասնակցությունը, ժողովրդավար քաղաքականության մշակույթը, քաղաքացիական ազատությունները և այլն։

Թուրքիայի տեղը ցուցակում պայմանավորված է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարեցտարի մեծացող ավտորիտար ռեժիմով, խոսքի ու մտքի ազատության սահմանափակումներով և այլն։

Թուրքիային հաջորդում են Բենինը, Նիգերիան, Կոտ-դ’Իվուար, Պակիստանը և Մավրիտանիան:
https://www.ermenihaber.am/