«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Զգույշ եղիր». Զարիֆը Թրամփին զգուշացրել է «Իսրայելի կողմից ծուղակ կազմակերպելու» մասին

04/01/2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Դոնալդ Թրամփին զգուշացրել է «Իսրայելի կողմից ծուղակ կազմակերպելու» մասին: Այս մասին հայտարարությունը տարածվել է Մոհամեդ Ջավադ Զարիֆի թվիթերի էջում:

«Ըստ հետախուզական տվյալների, իսրայելցի գործակալ-սադրիչները ծրագրում են հարձակումներ ամերիկացիների դեմ ՝ Թրամփին անելանելի դրության մեջ դնելու և պատերազմի կեղծ պատրվակ ստեղծելու համար: Զգույշ եղիր Թրամփ: Ցանկացած հրավառություն հակազդեցություն կառաջացնի»,- գրել է Իրանի արտգործնախարարը: