«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում անտառային մասշտաբային հրդեհներ են․

25/07/2022

Թուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հրդեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռնկված հրդեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե ցամաքային և թե օդային միջամտությամբ։

Քյութահայի նահանգապետ Ալի Չելիքը տեղեկացրել է, որ հրդեհը շարունակվում է 200հա անտառապատ տարածքում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հրշեջներին աջակցելու համար գործի է դրվել նաև անօդաչու թռչող սարք։