«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Battle for Moscow – արդի ազերիա-հայ ընդհարումների մութ ծալքերը. Ռուբեն Բագրատունի, քաղաքական վերլուծաբան

27/07/2020

Մոսկովյան վերջին իրադարձությունները նման են սառցալեռան՝ հասանելի է միայն փոքր գլխամասը, մինչդեռ հիմնական ծանրակշիռ մարմինը մնում է ստորջրյա խորքում։

Արտաքուստ ազերիները փորձեցին քաղցրացնել ռազմական անհաջողությունից մնացած դառը համը, բարձրացնել հանրության մարտատենչ ոգին։ Որոշ չափով դա իրենց մոտ ստացվեց։ Ազերիական սփյուռքը ցուցաբերեց իրեն ոչ բնորոշ կազմակերպվածություն։ Օգտագործվում էին փոքր շարժական խմբեր, դրանք ապակենտրոն էին, գործողությունների սինխրոնացումն ապահովվում էր մեկ կապավորի միջոցով, լայնորեն կիրառվում էին ինտերնետ հնարքներ։ Կարելի է արձանագրել, որ ազերիական սփյուռքը ստացել է ցանցային բնույթ, ընդսմին, որպես օրինակ ծառայել է արմատական վահաբական կազմակերպության կառուցվածքը/խմբերը ըստ բնակության վայրերի՝ ջամաատներ, խմբերի բրիգադիրները՝ ամիրներ, զաքյատ՝ անդամավճար՝ եկամտի 5 տոկոսի չափով/։

Հեռավար մարտավարական /ռազմավարականը ուրիշների ձեռքում է/ ղեկավարումը իրականացնում են մոսկովաբնակ լեռնական հրեաներ ծագումով «Красная слобода» ազերիական ավանից։ Վերջիններս նույնիսկ մոսկովյան չափանիշներով ունեն չափազանց մեծ ֆինանսական կարողություններ, Մոսկվայի անշարժ գույքի, մեծածախ ու փոքրածավալ կազմակերպված առևտրի արքաներն են։ Այդ կարողությունների աղբյուրներն են՝ ա․ ալիևյան նավթադոլարները, բ․ Իսրայելի և հրեական աշխարհի կապիտալը, գ․ Սաուդյան Արաբիայի ֆինանսները։ Այսպիսով, մոսկովաբնակ լեռնական հրեաները, բացի սեփական շահերից, պաշտպանում են միանգամից երեք ուժերի աշախրահատնտեսական և քաղաքական շահերը․ փաստորեն գործ ունենք մի հսկայական տրանսնացիոնալ լվացքատան հետ, որի գործունեությունն օբյեկտիվորեն ուղղված է նաև Հայաստանի և հայության դեմ։ Միամտություն կլիներ մտածել, որ ռուսական իշխանություններն այս լվացքատան աշխատանքներից բաժնեմաս չունեն։ Տարբեր ժամանակ լվացքատան տանիք են եղել Լուժկովը, Մեդվեդևը, Սոբյանինը։

Լեռնական հրեաները, ֆինանսական գործունեությունից զատ, կատարում են վերոնշյալ երեք ուժերի հատուկ ծառայությունների պատվերները․ ա․ ազերիների համար կազմակերպվում են արմատական վահաբական ադրբեջանական զանգվածի արտագաղթը դեպի Մոսկվա` լրիվ լուծելով վերջիններիս կենսապահովման խնդիրները։ Դրանք Ալիևին փրկում են մահացու վտանգից՝ իսլամական արմատական հեղափոխությունից։ բ․ Իսրայելի և համաշխարհային հրեականության համար՝ ստեղծում են Մոսկվայում անվտանգության պատնեշ ազերիական վահաբականներից, հնարավոր հակասեմիտական դրսևորումների կանխարգելման, հանձինս հայերի, հրեաներից շեղող թիրախների ձևավորման, ինչպես նաև հակաիրանական գործողությունների նախապատրաստման նպատակով։ գ․ Սաուդականների համար՝ պառակտում են ռուսական իսլամական աշխարհը՝ արմատավորելով վահաբական գաղափարախոսությունը, Սաուդյան Արաբիայի պաշտոնական պետական հայեցակարգը, դրանով իսկ ավելի է մեծացնում սաուդականների ազդեցությունը տարածաշրջանում։

Կասկած չկա, որ ռուսական իշխանությունները քաջատեղյակ են լեռնական հրեաների այդ խաղերի մասին։ Ավելին, հենց այդ խումբն է տեղյակ պահել ռուսներին և ստացել добро–ն /համաձայնությունը/։ Այսպիսով ռուսները վերահսկում են ներսում վահաբական շարժումը, ուղղորդում այն` ձգտելով ունենալ հակակշիռ ինչպես դասական իսլամին, այնպես էլ օրտոդոքսալ, ոչ շինծու մարտնչող վահաբական կազմավորումներին։ Կարելի է հաստատել այն, որ ադրբեջանական վահաբականությունը Մոսկվայում ունիվերսալ գործիք է, որն օգտագործվում է հօգուտ ռուսական շահերի ամենատարբեր բնագավառներում։

Դրա ապացույցն են վերջին մոսկովյան իրադարձությունները։ Ըստ երևույթի` տավուշյան ռազմական բախումներից անմիջապես հետո ռուսների մոտ ձևավորվեց անհրաժեշտություն ցուցադրել հայկական իշխանություններին վերջիններիս գործունեության զսպման մեխանիզմներից մեկը՝ ավանդական ջարդը՝ погром – ը։ Այդ մեթոդը ռուսները կիրառում էին դեռևս անցյալ դարի սկզբին Բաքվում՝ հրահրելով հայ – թաթարական /ազերիական/ բախումները։ Սույն եզրահանգման օգտին է խոսում նաև այն հանգամանքը, թե ինչքան հեշտ ու արագ մեգապոլիսի այմաններում կենտրոնական իշխանությունները կասեցրին ընդհարումները։ Առաջացած միջէթնիկական քաոսի հրատապ մարումը խոսում է կառավարելի քաոսի, այսինքն` արհեստածին ճգնաժամի մասին։

Ռուս իշխանությունների սույն կոշտ մեսիջը հարկավոր է ճիշտ վերծանել և վերլուծել։ Դրա համար առաջին հերթին հարկավոր է դուրս բերել հայ – ռուսական հարաբերություններն առաջին անձերի համակրանքների և հակակրանքների շրջանակից, միշտ նկատի ունենալ, որ այդ հարաբերություններն ունեն համակարգային օբյեկտիվ, ոչ հուզական բնույթ և կառուցվում են երկու կողմերի ազգային պետական շահերի ներքո։ Չկա այլընտրանք բազմաշերտ, խորքային, անկեղծ երկխոսությանը։ Այդ գործընթացի արդյունքում հնարավոր կլինի միայն հասկանալ ռուսին և դառնալ հասկանալի ռուսի համար։ Նշմարելով փոխզիջումների հնարավոր եզրագծերը, լինելով ճկուն և խոհեմ` մոդելավորել փոհարաբերությունների այնպիսի առավելագույն ալգորիտմ, որի շնորհիվ կապահովվեն երկու կողմերի ազգային – պետական շահերը։

Մղել պայքար Մոսկվայի համար – ժամանակի հրամայականն է։ Ըստ իշխանավոր ռուսի խորը համոզման՝ Մոսկվան Երրորդ Հռոմն է, իսկ չորրորդը չի լինելու․ իրողություն է դա թե լոկ ազգային պատրանք` այսօր չի իմացվի։ Սակայն հյուսիսային հզոր հարևանի հոգեկերտվածքին հարիր հայեցակետի անտեսումն ավելին քան սխալ է, եթե ոչ հանցագործություն։