«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցնել. Սաբինա Ալիևա

25/01/2023

Ադրբեջանի մարդու իրավունքի պաշտպան Սաբինա Ալիևան դիմելով միջազգային իրավական կազմակերպություններին՝ պահանջել է անհապաղ դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի գործունակությունը։ Ria.ru-ի փոխանցմաբ՝ այս մասին ասված է ադրբեջանական ՄԻՊ-ի հաղորդագրությունում։

«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի աղետներից, ինչպիսին Չերնոբիլն ու Ֆուկուսիման էին, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է վերցնել միջազգային խիստ հսկողության ներքո»,- ասված է Ալիևայի հայտարարությունում։