«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախագահը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին

03/12/2022

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախագահ Ռանանջայ Անանդը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը:

«Ահա թե ինչպես է Եվրոպայի ցեղասպան, բայց «հուսալի» գործընկերն իր ներդրումն ունենում ժողովրդավարական արժեքների, բարոյականության, մարդու իրավունքների մեջ։ Սա ցեղասպան քայլ է՝ արցախահայության էթնիկ զտման նպատակով»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր առավոտից Ադրբեջանը երեք ժամով փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախն արտաքին աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի արդյունքում 120 հազար մարդ մնացել է լիակատար շրջափակման մեջ: