«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ֆրանսիան ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Հաջիզադե

04/09/2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որով պաշտոնական Փարիզը կոչ է անում երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ կամայական ձերբակալություններից խուսափելու համար, հայտնում է APA-ն:

«Վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ըստ նրա՝ «Ֆրանսիայի նման անհիմն ու կողմնակալ որոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տվել առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։