«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

16/06/2022

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է երկրում կապիկի ծաղիկի առաջին հաստատված դեպքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդն ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև, և համապատասխան բուժման կուրս անցնելուց հետո շուտով լքել է բուժհաստատությունը:

Գործակալության տվյալներով՝ հիվանդը Վրաստան է վերադարձել Եվրոպայում ճամփորդելուց հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն  է հրավիրելու՝ գնահատելու կապիկի ծաղկի բռնկման համաշխարհային վտանգը։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 23-ին։

Ռուսաստանն արդեն մշակել է առաջարկություններ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությունում կապիկի ծաղկի առաջացման և տարածման կանխարգելմանը։ Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տվել ուժեղացնել միջոցառումները՝ հիվանդության ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերելու համար։