«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արևմուտքի դիտորդական առաքելությունը Հայաստանում ուրիշ նպատակ ունի

28/10/2022

Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի շահերը մեր տարածաշրջանում մոտենում են իրենց կուլմինացիոն կետին, որից այն կողմ պետք է որևէ հանգուցալուծում լինի:
Արևմուտքի դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ունի նաև ուրիշ նպատակ՝ նրանց դարդ ու ցավն Իրանն է:
Այսպիսով՝ այդ հանձնաժողովը ադրբեջանական զորքի հետքաշման գործում որևէ դեր չի կարող ունենալ: Այն շուտով հայտարարություն կանի, որը վստահաբար չի բավարարելու մեզ, բայց դրանից այն կողմ գործն առաջ չի գնա, քանի որ նախևառաջ դա չի ուզում Ռուսաստանը:
Ավելին՝ Ռուսաստանը ծածուկ խրախուսում է նաև Իրանին: Նա չի ուզում, որ լինի միջանցք, որը կվերահսկվի Ադրբեջանի, ասել է թե՝ Թուրքիայի կողմից: Ալիևն էլ իր հերթին ուշադիր նայում է՝ եթե Ռուսաստանի վիճակը վատանա, բռնի Արևմուտքի կողմը: «Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը կրկին խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: