«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

5 քաղաքացիներ ընդգրկվել են ԶՈՒ մարզական վաշտում ծառայության անցնելու ցուցակում․ ՊՆ

26/02/2021

Ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ:

Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված 11 հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. N 8-Ն հրամանով հաստատված «ԶՈՒ մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանել են հինգ քաղաքացիների տվյալները:

Հաշվի առնելով, որ մարզական վաշտի համալրման համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հատկացված է 12 հաստիք (4՝ մենապայքարային օլիմպիական մարզաձևերի, 4՝ օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևերի, 3՝ ոչ օլիմպիական մարզաձևերի, 1՝ խաղային մարզաձևերի համար), մրցույթի երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն չի առաջացել և հետևյալ քաղաքացիներն ընդգրկվել են ԶՈՒ մարզական վաշտում ծառայության անցնելու ցուցակում.

1. Հայկ Արիստակեսի Բաբայան, ծնվ. 19.11.2002թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 3 ստորաբաժանում,

2. Մենուա Արտյոմի Յարիբեկյան, ծնվ. 09.08.2002թ. ԶԶՀԾ Լոռու մարզի ստորաբաժանում,

3. Նարեկ Սարմենի Ամիրյան, ծնվ. 04.08.2002թ., ԶԶՀԾ Տավուշի մարզի ստորաբաժանում,

4. Լյովա Հովհաննեսի Գևորգյան, ծնվ. 24.07.2002թ., ԶԶՀԾ Շիրակի մարզի ստորաբաժանում

5. Գառնիկ Վահրամի Չոլաքյան, ծնվ. 21.12.2002թ., ԶԶՀԾ Շիրակի մարզի ստորաբաժանում»,- ասված է հայտարարության մեջ: