«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կգործարկվի 2023 թվականի ապրիլի 1-ից․ ՌԴ ԱԳՆ

14/09/2022

Լաչինի միջանցքով նոր ճանապարհը, որը կապում է Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի հետ, կգործարկվի 2023 թվականի ապրիլի 1-ից։ Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկված ջանքերի գլխավոր արդյունքը եղավ այն, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից ։ Ընդ որում, օգոստոսի 30 - ից տեղաշարժն իրականացվում է ժամանակավոր երթուղով ՝ Լաչին քաղաքի եւ այլ բնակավայրերի շրջանցմամբ, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», - հայտարարել է Գոնչարը: