«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար. Մարիա Զախարովա

22/10/2020

ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել էՄոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար:

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կանգնեցնելու համար: Հակամարտության վերաբերյալ հարցը մասնավորապես քննարկվել է Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ժամանակ»,-ասել է նա:

«Ինչպես նախկինում, շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Միջնորդների հերթական հանդիպումը նախատեսված է վաղը, Վաշինգտոնում»: