«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պաշտպանության նախարարը 3 ժամով վերադարձել է՝ վարչապետի հետ հանդիպելու

16/09/2021

«Հրապարակ»-ը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ պաշպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Ինչպես ասացին մեր աղբյուրները, նախարարը Հայաստանում եղել է 3 ժամ և միակ մարդը, ում հետ այդ ընթացքում հանդիպել է, վարչապետ Նիկոլ Փաշինյան է եղել:

Այնուհետև հետ է մեկնել Մոսկվա, մեզ ասացին, որ ամենայն հավանականությամբ՝ նախարարը բանակցությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ, և այդ բանակցությունները այնքան հրատապ և կարևոր են, որ անգամ Կարապետյանի մայրիկի հուղարկավորությունը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 18-ը: 

Թե ինչ շտապ բանակցություններ են, մեզ չհաջողվեց պարզել, իսկ ՊՆ տարածած անբովանդակ հաղորդագրությունները թե նախարարը մնացել է որպես դիտորդ՝ զորավարժություններին մասնակցելու համար, բացարձակ համոզիչ չեն թվում, հատկապես անձնական դժբախտության ֆոնին»: