«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական ինքնաթիռներ գնել

22/10/2021

Ադրբեջանի օդային ուժերը մտադիր են նոր ռազմական ինքնաթիռներ գնել։ Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թախիրովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Փորձագետներն ուսումնասիրել են մեզ առաջարկվող ինքնաթիռների հնարավորությունները։ Միգուցե մոտ ապագայում հանրությանը ներկայացվի՝ որ ինքնաթիռ է ձեռք բերվելու»,-ասել է փոխնախարարը։