«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր պատերազմի աստվածը չի մեզնից երես թեքել, մեզ խաբել են աստվածացված գեներալները. պրոֆեսոր Ա. Ներսիսյան

11/09/2022

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Համացանցում պտտվող,ինչպես կարծես հաստատվում է, Արտաշատի Մխչյան գյուղից Տարոն Անդրեասյանի սխրանքի մասին փոքրիկ տեսաերիզը դիտում ես հպարտությամբ, դառնությամբ և ափսոսանքով: Ափսոսանքով ոչ միայն նրա համար, որ այդպիսի ճակատագրի է ենթակվում այս առյուծասիրտ երիտասարդը, այլ նաև նրա, որ եթե նրա նման հազարավորները խելքը գլխին հրամանատարներ ունենային, ապա հազիվ թե 44-օրյան մեզ համար նման ավարտ ունենար: Թող կորչեն կամ դաժանորեն պատժվեն բոլոր նրանք, ովքեր քաղաքական նկրտումներով պայմանավորված`թողած այս առյուծներին փախել են ռազմաճակատից,բոլոր նրանք, ովքեր իրենց դանայան տակառ ստամոքսներն են լցրել` հընթացս միֆեր տարածելով մեր բանակի անպարտելության մասին: Քաղաքական ղեկավարները կարող են գործել քաղաքական սխալներ,որոնք կարող են հանգեցնել նաև պատերազմների:Այդ քաղաքական սխալները պետք է դիտել շղթայական,սկսած 1998թ.-ից,բայց գեներալիտետը, եթե ապաքաղաքական գործելաոճ ուներ, պետք է մնար իր դիրքերում և հաղթական պատերազմից հետո լուծեր քաղաքական հարցեր:Բայց,ցավոք,հրամանատարներից շատերն են անփառունակ փախել, զրկելով հաղթելու հնարավորությունից այսպիսի կորով և կամք ունեցած երիտասարդներին: Մեր պատերազմի աստվածը չի մեզնից երես թեքել, մեզ խաբել են աստվածացված գեներալները,որոնք անկարող են եղել նույնիսկ վաշտի հրամայել:Աստվածները կամ բնությունը միայն ճիշտ մարդկանց կողքին ենք: Մենք սխալ ենք, որովհետև միայն իրար հետ ենք կռվում,բայց ցավոք էլի ոչ լավ,որովհետև եթե իրար դեմ ենք կռվում,բոլոր ճակատներում պարտություն կլինի:Եթե կռվի հիմքում ցնորային գաղափարներն են, ինչ հաղթանակ:Այս դեպքում կարելի է խոսել քաջի սխրանքի մասին միայն ու խորին ափսոսանքով և ոչ թե համազգային հաղթանակի:Ափսոս,երիցս ափսոս:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան

Generalnews.am