«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը

10/06/2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 10-ին դուրս է գրվել 67-ամյա Անահիտ Սարգսյանը, ով ունի մի շարք առողջական խնդիրներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։

«67 տարեկան Անահիտ Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից»,- հայտնում են ԲԿ-ից:

Հայաստանում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5 226-ն առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 573 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք։

Նյութը` Armenpress,  Լիլիթ Դեմուրյան