«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ըմբշամարտիկ Տարոն Շահինյանը՝ Լեհաստանի երիտասարդական չեմպիոն

22/02/2021

Լեհաստանաբնակ 16 ամյա Տարոն Շահինյանը դարձել է ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական չեմպիոն։ Փետրվարի 20-ին Տարոնը  մասնակցել է Շեդլցե քաղաքում անցկացվող  ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական առաջնությանը և  հաղթելով 5 մարտերում, դուրս է եկել եզրափակիչ եւ փետրվարի 21-ին  զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ նվաճել է ոսկե մեդալ։ 

Տարոն Վարդանի Շահինյանը  ծնվել է  2004թ. ապրիլի 25-ին Երեւանում։ 6-8 տարեկանում հաճախել է կարատեի, այնուհետև մոտ մեկ տարի հաճախել է սիրողական ըմբշամարտի։ 2015թ ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան  և ընդամենը  2 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտով տեղական Shark ակումբում:

 Նախկինում՝ 2019 թվականին նա 2րդ տեղն էր զբաղեցրել  Լեհաստանի գավաթի առաջնությունում և 2020-ին՝ 3րդ տեղը` Լեհաստանի առաջնությունում։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը շնորհավորում է մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։