«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Պատմություն և քաղաքականություն»․ հաղորդում 2-րդ

09/10/2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատերազմով պայմանավորված մենք ընդհատեցինք «Պատմություն և քաղաքականություն» հաղորդաշարի հեռարձակումը, որի առաջնեկը  համընկավ  պատերազմի սկզբնավորմանը։ Դրա խնդիրն էր   պրոֆեսոր Վ. Թունյանի հետ ունեցած հարցազրույցով լուսաբանել թուրք ֊ ազերիական պատմագիտական կեղծարարության էությունն ու բուն նպատակները։Այսօր մենք հարմար գտանք նորից սկսել պատմաքաղաքական քննարկումները նույն հաղորդաշարով, ելնելով այն համոզմունքից, որ մեր հանրությանը հատկապես այս օրերին շատ կհետաքրքրեն պատմական զուգահեռները ներկայիս  և 1920թ. թուրք֊հայկական պատերազմների միջև, դրանց նպատակների ընդհանուր և տարբեր կողմերի լուսաբանումները, գերտերությունների քաղաքական շահերի ընկալման փորձերը և մեր անելիքները։

Այս անգամ պրոֆ Ա. Ներսիսյանի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը։

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոն