«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆիզուլիում կառուցվել է օդանավակայան

22/10/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդել էր՝ Արցախի ականապատ տարածքների ականազերծման համար իրեն անհրաժեշտ կլինի մի քանի տասնյակ տարի։

Այս հայտարարությունից հետո ութ ամսվա ընթացքում օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) բնակավայրի ականապատ տարածքում կատարվել է ականազերծում։ Ականազերծումից ութ ամիս անց կառուցվել է օդանավակայան, որը սպասարկելու է տուրիստներին։

Օդանավակայանի հիմքը դրվել է հունվարի 14-ին, իսկ բացումը լինելու է նոյեմբերի 26-ին։ Առաջին օդանավը, որ բացման օրը վայրէջք կկատարի Վարանդայում կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը։

Աշխարհում չկա մի երկիր, որ ութ ամսվա ընթացքում որևէ ականապատ տարածք ականազերծի և օդանավակայան կառուցի։

Ինքնաթիռների առաջին փորձարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Օդանավը Ադրբեջանից ուղևորվել է Վարանդա։ Օդանավակայանը ութ օդանավ կարող է սպասարկել միանգամից։ Օդանավերի փորձարկման ժամանակ առաջին ուղևորները եղել են Ադրբեջանի լրատվական ներկայացուցիչները։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այսուհետ Արցախի դարպասները բաց են տուրիստների համար։ Նշենք նաև, որ օդանավակայանը կառուցվել է հատուկ այն զբոսաշրջիկների համար, որոնք կցանկանան այցելել Շուշի։