«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևի և Էրդողանի ավտոբուսային զրույցը՝ գերիների հարցով նոր ապացույց ՄԻԵԴ-ում

17/06/2021

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ավտոբուսային  խոսակցությունն ունի ապացուցողական նշանակություն և փաստում  է, որ հայ գերիներն Ադրբեջանում պահվում են միտումնավոր։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ 
Սա ապացուցում է, որ հայ ռազմագերիները փաստացի պատանդներ են, որոնք Ադրբեջանում պահվում են քաղաքական պահանջների դիմաց, և բացահայտված պահանջներից մեկը քարտեզներն են՝ ասել է Սիրանուշ Սահակյանը և հավելել է, որ  չի կարծում, թե քարտեզների պահանջը  միակն է ադրբեջանական կողմից։