«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի հրետակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է

23/10/2020

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։  Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ»,- նշված է հաղորդագրության մեջ։