«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիայի ոստիկանությունը գրոհում է իսլամիստ արմատականների տները

19/10/2020

Ֆրանսիացի ուսուցչի գլխատումից հետո երկրի ոստիկանությունը գրոհել է տասնյակ իսլամիստ արմատականների տները, որոնց կասկածում են Սամուել Փեթի սպանությանն աջակցելու համար՝ տեղեկացնում է Reuters-ը:

Կառավարությունը հայտնել է, որ հետաքննում է Ֆրանսիայում գործող 51 մահմեդական միավորում: 80-ից ավելի հետաքննություն է սկսվել «համացանցում ատելության տարածման» հետ կապված անձանց նկատմամբ, ձերբակալությունները շարունակվում են՝ հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը: Չի բացառվում, որ կփակվեն հետաքննվող այն մուսուլմանական կազմակերպությունները, որոնք ատելություն են սերմանում:

Ֆրանսիայի նախագահը ուսուցչի սպանությունը որակել է ահաբեկչություն, իսկ իրավապահները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 11 մարդու:

Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կոչ է արել իսլամիստներին հակազդել ռազմական մեթոդներով, քանի որ նրանք երկրում մահապատիժներ են իրականացնում առանց դատի ու հետաքննության: