«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դուշանբեն եւ Բիշքեկը համաձայնության են եկել ապաշրջափակելու ճանապարհները բախման գոտում

19/09/2022

Տաջիկական եւ ղրղզական կողմերը բանակցություններ են վարել սահմանին բախման հետեւանքների վերացման շուրջ, որոնց արդյունքն Է դարձել Տաջիկստանի Վորուխ ջամոատ (համայնք) տանող ճանապարհի ապաշրջափակումը: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել են Տաջիկստանի Սողդի մարզի ղեկավարի մամուլի ծառայությունում՝ սահմանին հրադադարի պահպանման վերահսկողության համատեղ հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումից հետո:

«(Տաջիկստանի եւ Ղրղզստանի) աշխատանքային խմբերը համաձայնվել են, որ անհրաժշտ Է բացել ճանապարհները եւ ապահովել տրանսպորտի երթեւեկությունը: Նույն օրը բացվել Է Վորուխ գյուղ տանող ճանապարհը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայության տվյալներով՝ աշխատանքային խմբերի հերթական նիստը տեղի Է ունեցրել սեպտեմբերի 18-ին «Գուլիստոն» հսկիչ անցակետում, որտեղ կողմերն ընդգծել են, որ գոյություն ունեցող հարցերն անհրաժեշտ Է լուծել բանակցությունների միջոցով»:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, կողմերը կազմել են սահմանին հրադադարի պահպաման վերահսկողության համատեղ հանձնախումբ՝ (Տաջիկստանի) Սողդի մարզի նախագահ Ռաջաբոյ Ահմադզոդայի եւ (Ղրղզստանի) Բատկենի մարզի նախագահ Աբդուքարիմ Ալիմբաեւի ղեկավարությամբ: Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանապահների միջեւ մարտական գործողությունները՝ ծանր զենքի կիրառմամբ սկսվել են սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի Վորուխ միջատարածքի Կեխ բնակավայրում եւ շարունակվել մինչեւ սեպտեմբերի 17-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: