«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարվա լավագույն բանկը

03/12/2020

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker»  ամսագրի կողմից արժանացել  է  Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:

Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայացած մրցանաբաշխության ընթացքում, մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցված զգալի առաջընթացի, ձեռքբերումների և նորարարական մոտեցումների համար. «Մեր թիմը մի քանի ամիս շարունակ բանկերի շրջանում իրականացրել է հետազոտություններ` կարևորելով  արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության և հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը:

Հայաստանում տարվա լավագույն բանկ մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` կայուն աճի, ծառայությունների թվայնացման ոլորտում կատարված էական քայլերի և բանկային նոր ու ժամանակակից գործիքների ներդրման համար»:

Ամսագրի կողմից ընդգծվել է նաև, որ ընթացիկ տարում Ամերիաբանկը էական  ներդրում է ունեցել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու գործում:

Առանձնակի կարևորվել է Բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս սքորինգային համակարգի միջոցով օնլայն հայտ ներկայացնել և ստանալ վարկի պատասխանը հաշված րոպեների ընթացքում:

Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման առցանց հարթակները ևս համարվել են նորարար լուծումներ, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանն ու բիզնես նպատակների արդյունավետ իրագործմանը:

Նշենք, որ «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը աշխարհում հանդիսանում է լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենահեղինակավոր չափանիշը: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են աշխարհի ավելի քան  100 երկրների  բանկեր:

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կարող եք դիտել այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը:

Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.ameriabank.am