«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպան հայտնել է Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանման օրը

07/09/2020

Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը նախանշել է Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չեխիայի արտգործնախարարը նշել է, որ սահմանափակող միջոցներն ուժի մեջ կմտնեն ոչ ուշ, քան սեպտեմբերի 21-ը: Նրա խոսքերով, նախ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են եղել 20 անձ, որոնք պատասխանատու են օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում մանիպուլյացիաների և ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման համար:

Այնուամենայնիվ, ըստ նախարարի, Եվրոպան կրկին ականատես է լինում խաղաղ ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքին, ուստի առաջիկա օրերին այս ցուցակը կարող է ընդլայնվել:

Նա նշել է, որ Եվրամիության նպատակն է բանակցություններ սկսել Բելառուսի իշխանությունների ու ընդդիմության միջև: Բացի այդ, հանրապետության ղեկավարությունը պետք է կատարի ԵԱՀԿ-ին Բելառուսի անդամակցությունից բխող պարտավորությունները և, մասնավորապես, ապահովի Բելառուսում այս միջազգային կազմակերպության առաքելության գործունեությունը: