«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միքայել Արզումանյանի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

01/09/2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իհարկե, ինձ էլ են հարցաքննել, եւ ցանկանում եմ ասել, որ ես այնտեղ՝ Շուշիում, եղել եմ կամավոր եւ իմ հնարավորության սահմաններում փորձել եմ օգնել, եւ դրա պատասխանատվությունը պետական կառավարման մարմինների եւ ռազմական կառավարման մարմիների վրա է»:

Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում