
Լեռնագոգում Արցախից տեղահանված ընտանիքների համար կառուցում են առանձնատուն և մանկապարտեզ
24/08/2022
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում «Հայաստան» հիմնադրամը Արցախից տեղահանված ընտանիքների համար կառուցում է մեկ հարկանի 12 առանձնատուն և 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ:
Ներկա դրությամբ կատարվում են հողային և հիմքերի կառուցման աշխատանքները, հայտնում են ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամից: