«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

03/10/2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված անօրինական հանրաքվեները, ինչպես նաև, Ուկրաինայի այդ տարածքները, անօրինական կերպով բռնակցելու` Ռուսաստանի փորձերը վճռականորեն դատապարտելու համար։

Զրուցակիցների կարծքով՝ Ռուսաստանի Դաշնության վերջին հանցագործությանը պետք է արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին, մասնավորապես՝ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու միջոցով։

Բացի այդ՝ առաջնորդները քննարկել են ռազմաճակատում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի զինված ուժերի նոր հաջողությունները՝ ուկրաինական տարածքների ազատագրման գործում։

Վլադիմիր Զելենսկին նշել է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային պաշտպանական աջակցության մեծացման կարևորությունը և ընդգծել Էմանուել Մակրոնի անձնական կարևոր դերն այս հարցում։

Ուկրաինայի անվտանգության երաշխավորման անհրաժեշտության համատեքստում Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հարցին։