«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրահանձնաժողովում պարզաբանել են, թե ինչու ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժից հետո

06/02/2023

ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար, քանի որ Դամասկոսից օգնության խնդրանք չի ստացել։

Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից, այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Մենք չենք ակտիվացրել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը (որն ապահովում է ԵՄ միջազգային օգնության համակարգումը) Սիրիայի համար, քանի որ նման խնդրանք չենք ստացել Դամասկոսից,- ասել Է նա:

- Սովորաբար ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու խնդրանքը գալիս է (խմբ.՝ տուժած երկրի) տեղական իշխանություններից, որոնք պատասխանատու են արտակարգ իրավիճակների վերացման համար կամ երկրի իշխանությունների կողմից: Իհարկե, եթե մենք ազդանշան ստանանք Սիրիայի իշխանություններից, որ նրանք ցանկանում են օգնություն ստանալ ԵՄ-ից, մենք անհապաղ կքննարկենք այս խնդրանքը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։