«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻԵԴ-ը մերժել է Հարավային Օսիայի իրադարձությունների համար ՌԴ-ի դեմ Վրաստանի մեղադրանքները

21/01/2021

ՄԻԵԴ-ն անհիմն է ճանաչել 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանին հասցեագրված Վրաստանի մեղադրանքները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությանը:

Հունվարի 21-ին, հրապարակվել է ՄԻԵԴ-ի Մեծ պալատի՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական գանգատի վերաբերյալ որոշումը՝ կապված 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևանքների հետ:

12 տարի տևած գործընթացից հետո ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանին չի կարելի պատասխանատվության ենթարկել այդ դեպքերի համար:

Դատարանը չի պաշտպանել նաև ՌԴ Զինված ուժերի կողմից իբր Հարավային Օսիայի տարածք ներխուժելու մասին Թբիլիսիի հայտարարությունը:

Հեղինակ`Մարի Կոստանյան