Պետք է պատրաստ լինել միջուկային հարվածի. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ դժգոհ է զինվորականներից և պետական մարմինների աշխատանքից` քաղաքացիներին ռմբապաստարաններում տեղավորելու պատրաստակամության վերաբերյալ, և հայտարարել է հնարավոր միջուկային հարվածի հետևանքներին շտապ նախապատրաստվելու անհրաժեշտության մասին:
«Առաջին զեկույցը, որը ես ստացել եմ մեր պետական ձեռնարկություններից, թե քանի հոգու մենք կարող ենք տեղավորել ապաստարաններում, որոնք ցանկացած պահի կարող են դիմակայել միջուկային հարձակմանը, շատ տխուր է, և մենք պետք է շատ արագ զգալի քայլեր ձեռնարկենք»,- ընդգծել է Վուչիչը Pink հեռուստաալիքի եթերում։
«Իմ կանխատեսումներն այն են, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում, գնալով դուրս կգա վերահսկողությունից, ցանկացած հայտարարություն կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, բայց համենայնդեպս դա չի նպաստում դեէսկալացիային, և ես վախենում եմ, որ դա կհանգեցնի ավելի մեծ չափի հակամարտության»- նշել է Սերբիայի ղեկավարը։
Նոյեմբերի 20-ին Վուչիչը, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո, ընդգծել է, որ Սերբիայի ղեկավարությունը կանի հնարավոր ամեն բան՝ ապահովելու երկրի բնակիչների անվտանգությունը ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։
https://auroranews.am/