«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում ոչնչացվել Է. ՌԴ նախագահ

09/11/2020

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում ոչնչացվել Է՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպման ժամանակ:

«ՌԴ-ն շարունակում Է ակտիվ ջանքեր ներդնել Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ: Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաև այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել Է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ: Համատեղ ջանքերով մեզ հաջողվել Է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել Է»,- Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ Սիրիայում նկատելիորեն նվազել Է բռնության մակարդակը, կարգավորվում Է խաղաղ կյանքը, իրականացվում Է բացառիկ քաղաքական գործընթաց՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: ՌԴ նախագահը խոսել է նաև Սիրիա փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին: