«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Տվերի և Ստավրոպոլի նավթաբազաներին, ինչպես նաև Ազովի ծովում գտնվող լցանավերին

09/07/2026

Ուկրաինայի զինված ուժերի դրոնները հուլիսի 9-ի գիշերը հարվածել են ռուսական նավթային և ռազմական օբյեկտներին, ինչպես նաև նավթատար լցանավերին։

Բացի այդ, Խերսոնի մարզի օկուպացված հատվածում էլեկտրականությունը անջատվել է, հայտնել է օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Տվերում, ըստ տարածաշրջանի ղեկավար Վիտալի Կորոլյովի, «ԱԹՍ-ների հարձակման հետմղման արդյունքում» բռնկվել է տեղի նավթաբազայի պահուստարաններից մեկը։ Ինչպես հայտարարել է նահանգապետը, առավոտյան ժամը յոթին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։