«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի միջանցքը բացելու երեք տարբերակ կա

04/02/2023

Լավրովը հայտարարեց, որ Արցախի 7 օկուպացված շրջանները Ադրբեջանին են պատկանում: Այս խոսքերի պատճառը մեր արտաքին քաղաքական սխալներն են: Դրանցից ամենագլխավորը՝ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունն է: Հայաստանում օդը հագեցած է հակառուսականությամբ, որը մեզ ոչինչ չի տալիս: Լաչինի միջանցքի հարցով դիմում ենք Եվրոպային, որտեղ իհարկե կան Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտող անկեղծ կոնգրեսականներ ու պաշտոնյաներ, բայց նրանց ներկայացրած պետություններն են, որ մեզ հետ անկեղծ չեն: Լաչինի միջանցքը դարձել է աշխարհաքաղաքական բախման կետ, որտեղ Արևմուտքն ամեն քայլի կգնա կոնֆլիկտի մեջ Իրանին խառնելու համար:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի հյուրը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը խոսել է Լավրովի հայտարարությունների, Լաչինի միջանցքի դեռ փակ լինելու պատճառների մասին: