«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԱՄՆ-ի միջուկային կոճակը գտնվում է «Թրամփ անունով խելագարի ձեռքում»». «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար

09/01/2021

Լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության  գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահն ուրբաթ օրն ասել է, որ ԱՄՆ-ի միջուկային կոճակը գտնվում է «Թրամփ անունով խելագարի ձեռքում», հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Նասրալլահն «Ալ-Մանար» հեռուստաընկերության կողմից հեռարձակված ելույթում ասել է, որ աղոթում է Աստծուն՝ աշխարհը պաշտպանելու նրանից, ինչ կարող է անել Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրերին և հավելել, որ վերջերս Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձությունները շատ վտանգավոր են և հետևանքներ կունենան ամբողջ աշխարհում:

«Վերջերս Ամերիկայում տեղի ունեցած իրադարձությունները շատ վտանգավոր են և շատ ծավալուն, ու հնարավոր չէ նվազագույնի հասցնել դրանք՝ անկախ ամեն ինչից», - ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ Թրամփն ԱՄՆ-ում արեց այն, ինչ Միացյալ Նահանգները սովորաբար անում է այլ պետություններում (նկատի ունի ըմբոստացած ցուցարարների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհն ու Թրամփին նախագահ ճանաչելու հրապարակավ պահանջները-Tert.am):

Միևնույն ժամանակ աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին որակել է «թերի»՝  նախազգուշացնելով նրա հրամանով միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին:

«Ես Սպիտակ տան համար պատասխանատու պաշտոնյաների հետ խոսեցի նախազգուշական միջոցների մասին՝ Թրամփին ռազմական գործողություններ կամ միջուկային հարված հասցնել թույլ չտալու համար», - ասել է նա: