«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոսովոյի ղեկավարը հրաժարական է տվել

05/11/2020

Կոսովոյի ղեկավար Հաշիմ Տաչին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Հաագայի հատուկ դատարանը հաստատել է նրա դեմ՝ 1998-99 թթ ռազմական հանցագործություններ կատարելու մասին մեղադրական ակտը։

Նշենք, որ դատական պրոցեսը սկսվել էր դեռ ապրիլին, եւ դեռ այն ժամանակ էր Տաչին հայտարարել, որ հրաժարական կտա, եթե մեղադրանքը հաստատվի։

Միաժամանակ, Հաագայի հատուկ դատարանը որը ստեղծվել է Կոսովոյի հանցագործությունները քննելու համար, երկարաձգել է Տաչիի, խորհրդարանի նախկին խոսնակ Կադրի Վեսելիի եւ այլ նախկին դաշտային հրամանատարների դեմ մեղադրական ակտի գաղտնիության ժամկետը։