Ռուսաստանը գերազանցում է ՆԱՏՕ-ին ռազմական տեխնիկայով
31/10/2025
Bloomberg գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ն զգալիորեն հետ է մնում Ռուսաստանից Արկտիկական ռազմական տեխնիկայի առումով։
Գործակալության գնահատմամբ՝ Ռուսաստանը ներկայումս ունի աշխարհում ամենամեծ սառցահատ նավատորմը, ինչը նրան ապահովում է մանևրելու և մշտական ներկայություն պահպանելու առավելություն։ Բացի այդ, Մոսկվան կարող է տեղակայել բրիգադներ, որոնք հատուկ պատրաստված են ցուրտ կլիմայական պայմաններում գործողությունների համար։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները փորձում են զարգացնել իրենց հնարավորությունները Արկտիկայում, սակայն Ռուսաստանի բազմամյա փորձն ու ենթակառուցվածքները շարունակում են ապահովել տեխնիկական և կազմակերպչական գերազանցություն տարածաշրջանում։