«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է

11/05/2021

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի «Սան Ռաֆաելե» հիվանդանոցում հետազոտություն անցնելու համար:

Ըստ Adnkronos-ի` 84-ամյա Բեռլուսկոնին կրկին հետազոտվելու է՝ նախորդ տարվա սեպտեմբերին COVID-19-ով վարակվելուց հետո:

Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի վիրահատության էր ենթարկվել: Վերջին ամիսներին նա մի քանի անգամ հոսպիտալացվել է: