«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզները, որտեղ կցված է Կանադան

08/01/2025

Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու` արտառոց առաջարկի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ, որում ներառված է նաև Կանադայի տարածքը։

«Օ՜, Կանադա՜»,- գրել է Թրամփը TRUTH սոցցանցում։

Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ով արդեն հայտարարել էր հրաժարական տալու մասին, բացառել է երկրի միանալու հնարավորությունը: 

«Ոչ մի դեպքում, Կանադան չի դառնա Միացյալ Նահանգների մի մասը», —X-ում գրել է Տրյուդոն: