«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մոսադը» տարիներ շարունակ լրտեսել է Իրանի հոգևոր առաջնորդին

04/03/2026

Բրիտանական Daily Mail-ի հաղորդմամբ՝ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ Մոսադի, գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և տարիներ շարունակ լրտեսել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև նրա թիկնապահներին ու իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ ստացված լուսանկարներն ու տեսագրությունները փոխանցվել են Իսրայելին, ինչը հնարավորություն է տվել մանրամասն տվյալներ հավաքել թիկնապահների հասցեների, աշխատանքային գրաֆիկների և նրանց վերահսկողության տակ գտնվող անձանց վերաբերյալ։

Նշվում է, որ տեսախցիկների դիտանկյուններից մեկը հատկապես կարևոր է եղել՝ թույլ տալով հետևել, թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները Թեհրանի կենտրոնում գտնվող Գերագույն առաջնորդի նստավայր ժամանելիս։ Պարբերականի պնդմամբ՝ համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մի մասն էր, որն ի վերջո հանգեցրել է Խամենեիի սպանությանը։

https://www.dailymail.co.uk/news/article-15608357/Mossad-hacked-camera-Tehran-YEARS-Israel-America-sealed-fate-ayatollah.html