«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Լրատվամիջոցների հանդեպ ճնշումներն ինտենսիվանում են. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Tert.am

15/04/2021

Հրել, բղավել, վիրավորել, ճնշել, հարվածել բռունցքով, ձվով, հանդիմանել. այս բայերի շարքը կարելի է անվերջ շարունակել, թե էլ ինչ են արել իշխանության ներկայացուցիչները լրատվամիջոցների հարցերին չպատասխանելու փոխարեն:

Լրագրողը բարձրախոս կամ ձայնագրման որևէ այլ սարք բռնող չէ, լրագրողը հանրությանը տեղեկություն հաղորդելու պարտականություն ունի՝ մասնագիտական հոտառության շնորհիվ մի շարք խնդրահարույց հարցեր ջրի երես հանելով: Սա պարզ կանոն է, և կարելի է գտնել ժուռնալիստիկայի դասագրքերում. պնդել, որ զրուցակիցը հարցին պատասխանի և թույլ չտալ շեղել ուշադրությունը բուն թեմայից՝ պրֆեսիոնալիզմի դրևսորում է. սա նույնպես լրագրության չգրված օրենքներից է, մինչդեռ գործող իշխանությունը փորձում է ամեն գնով ճնշել այն լրագրողներին, որոնք իրենց սրտով հարցեր չեն տալիս:

ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի խոսքով իշխանափոխությունից հետո 3 տարի շարունակ լրատվամիջոցների աշխատակցիները բազմաթիվ հարձակումների են ենթարկվում, ընդ որում՝ դա արվում է անթաքույց իշխանության ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ վարչապետի թիմը հետևում է իր ղեկավարի բոլոր ցուցումներին: