«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են. «Հրապարակ»

08/05/2021

«Հրապարակ» թերթը գրում է.
«Կազանում խափանված թիվ մեկ բորտի՝ A 319 օդանավի վնասված դետալն արդեն հայթայթել են։ Օդանավը շուտով կնորոգվի եւ կբերվի Երեւան։ Խոսքը հիդրավլիկ համակարգի մաս կազմող տիտանե 2 խողովակի մասին է, յուրաքանչյուրը՝ 0.5 կգ քաշով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 900 հազար դրամ։
Դրանք Հայաստան են բերվել Ֆրանսիայից՝ պատվիրել էին Airbus ընկերությունում։ Դետալները բերվել են ուղեւորատար ինքնաթիռով՝ որպես ձեռքի ուղեբեռ, որպեսզի հետո ուղարկեն Կազան։ Ինչ-որ մեկը Ֆրանսիայից ձեռքով բերել հասցրել է Երեւան, այն չեն իմացել, թե ինչպես մաքսազերծեն։ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը սկզբում դիմադրել է, բայց հարցին միջանկյալ լուծում է գտել, քանի որ հասկացրել են՝ օպերատիվության խնդիր կա»: