«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայրամովը Հայաստանին մեղադրել է պարտավորությունները չկատարելու համար

30/11/2022

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վարշավայում մասնակցել է «Նոր իրողություններ տարածաշրջանում. Անվտանգության ճարտարապետության և կայուն խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասում» միջոցառմանը, փոխանցում է ադրբեջանական Minval-ը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել Բայրամովը ներկաներին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի վերաբերյալ առաջարկությունների, ընթացող բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման և մոտեցման մասին։

Ըստ նրա՝ Հայաստանը չի կատարում 2020 թվականի եռակողմ հայտարարությունից և Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև այլ համաձայնագրերից բխող պարտավորությունները։

Ուշադրություն է հրավիրվել տարածաշրջանում մնացած ականների սպառնալիքներին և «այս ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող սադրանքներին»։