«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում բանվորը մահացել է քարի հանքավայրում

12/04/2021

Բաքվի Գարադաղի շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել Գարադաղի շրջանի Գուզդեկ գյուղում գտնվող քարե հանքավայրում վերանորոգման աշխատանքներում ներգրավված Ահմադով Ալի Մուխթար օղլուի (ծնվ. 1997 թ.) մահվան մասին:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ալի Ահմադովը տեղում մահացել է տրակտորի նորոգման ժամանակ ստացված վնասվածքներից, Azeri Daily- ին հայտնեցին շրջանի դատախազությունից:
Գարադաղի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 162.2 հոդվածով (աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում, որի արդյունքում անձը մահացել է):
Քննությունը շարունակվում է:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան